Հրդեհ Սարի Թաղում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 13։04-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն