Եմենը 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել | news.am

news.am: Եմենի նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ Մոհամմեդ ալ-Ալիմին հրամանագիր է ստորագրել երկրում 90-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակել է եմենական SABA լրատվական գործակալությունը:

«Հանրապետությունում արտակարգ դրությունը ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին, երեքշաբթի օրը, 90 օր ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ»,- նշվում է հրամանագրում:

Միջոցառումները ներդրվել են «2014 թվականից ի վեր տեղի ունեցող հեղաշրջմանը հակազդելու անհրաժեշտության, ինչպես նաև ապստամբ տարրերի կողմից հրահրված ապստամբության պատճառով, որոնք Արաբական Միացյալ Էմիրություններից հրաման են ստացել ռազմական հարձակում սկսել արևելյան նահանգների վրա՝ Եմենը բաժանելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն