Փաշինյանը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ ստեղծելու և ժամանակավոր խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Խորհուրդը իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու նույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները։

Կազմում են ընդգրկվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն