Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի հանրային քրեական հետապնդումը․ փաստաբան

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հոդվածներից մեկով որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումը, մյուսով որոշվել՝  հետապնդում չհարուցել։

Այս մասին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է Հայրապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն