«Վարդաշեն» ենթակայանի վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է

ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է՝ մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։

Այս մասին հաղորդում է ՀԷՑ ժամանակավոր տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը։

Նա ներկայացրել է տվյալներ նախորդ տարիների համեմատ ամանորի ժամանակ սպառման ցուցանիշների վերաբերյալ։

«Վերջին տարիներին մեր երկրում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։

2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ,

2023թ. Ամանորին կազմել է՝ 1.264 ՄՎտ,

2024թ. Ամանորին կազմել է՝ 1.286 ՄՎտ

Իսկ արդեն այս տարի, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին՝ սպառման պիկ ժամին, ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ»։,- նշել է Պետրոսյանը։

ՀԷՑ տնօրենը հորդորել է այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով թե՛ ձեր բնակարանների սպառման սխեման, եւ թե՛ խնայելով ձեր ընտանեկան բյուջեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն