Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով։
Այս մասին հայտնել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։
«Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է:
2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով:
Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով:
Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:
Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ։