Խաչիկ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը 2 ամսով կալանավորեց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։

Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Սոս Հակոբյանը՝ դատարանի որոշումը համարելով անարդար եւ ապօրինի։

Հակոբյանը ասել է, որ որոշումը սահմանված ժամկետում բողոքարկվելու է։

Նշենք, որ Խաչիկ Գալստյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, ավելի վաղ Խաչիկ Գալստյանը և ևս 9 անձ ձերբակալվել են Վաղարշապատում ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ձերբակալվածների թվում է նաև Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն