Հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ

Եղանակի կանխատեսման թվային մոդելների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ։

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն:

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն