1lurer.am։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
«Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների, ռուս-իրանական համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ: Քննարկվել է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ»,- ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել էր ՌԴ նախագահի նստավայրին հարվածների մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևի վարչակազմը գրոհ է իրականացրել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր այս հայտարարությունը։