Անահիտ Մանասյանը Ամանորի առթիվ այցելել է Մարի Իզմիրլյանի անվան խնամքի կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

Այցի ընթացքում նա շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։

«Անահիտ Մանասյանը տոնական տրամադրությունը կիսել է շահառուների հետ, ջերմ շփում ունեցել նրանց հետ՝ հանձնելով Ամանորի առթիվ խորհրդանշական նվերներ։

Մարդու իրավունքների պաշտպանը` որպես Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծել է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից համայնքահենք ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն