azatutyun.am։ Եվրոպան պետք է ավելի վճռականորեն պաշտպանի իր շահերը՝ 2026 թվականին ապահովելու խաղաղություն և բարգավաճում՝ ռուսական ագրեսիայի, գլոբալ խնդիրների և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների փոփոխման մարտահրավերների ֆոնին։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր ամենամյա ուղերձում:
«Մենք ավելի հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանի ագրեսիան եղել և մնում է ամբողջ Եվրոպայի դեմ ուղղված ծրագրի մի մասը»,- ասել է Մերցը։
Նա հավելել է, որ Գերմանիան ամեն օր բախվում է սաբոտաժի, լրտեսության և կիբերհարձակումների: