ՓԾ-ն 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով․ Կամո Ցուցուլյան

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ։

Թող գալիք տարին նշանավորվի մասնագիտական նոր ձեռքբերումներով, հաջողություններով և առավել անվտանգ ու արդյունավետ փրկարարական ծառայությամբ։

2025 թվականին Փրկարար ծառայությունը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ հաղթահարեց իր առջև դրված բոլոր խնդիրները՝ հավատարիմ մնալով կյանքեր փրկելու իր առաքելությանը։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Ծառայության ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին՝ ծառայության դժվարությունները գիտակցելու ու համբերատարությամբ կիսելու համար:

Փրկարար ծառայությունը վերափոխված հայեցակարգով և քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ 2026 թվական մուտք կգործի համակարգային բարեփոխումներով, որը կնշանավորվի բարձր պատրաստվածությամբ, համընդհանուր կարողությունների հետևողական և շարունակական զարգացմամբ՝ հանուն առավել անվտանգ ու պաշտպանված հասարակության։

Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանում եմ, որ տարին լինի առանց արտակարգ իրավիճակների, խաղաղ ու անվտանգ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն