Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. Արամ Վարդեւանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման:

Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով:

Պարզ չէ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է:

Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի:

Միաժամանակ սրտանց շնորհավորում Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ»,- ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն