Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։
«Դատական իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, տարեմուտը ամփոփումների, վերագնահատման և անցնող տարին մտովի ճանապարհելու պահն է։ Անցյալում թող մնան լարվածությունը, անհանգստություններն ու անհաջողությունները։ Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ սեր, ջերմություն և նվիրական իղձերի իրականացում։ Թո՛ղ 2026 թվականը նշանավորվի բարի գործերով, իմաստնությամբ, խաղաղությամբ և ձեռքբերումներով։ Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-ասված է ուղերձում։