Մեր հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը՝ հիմնված իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության անխախտելիության և հավասարության սկզբունքների վրա․ ՄԻՊ ամանորյա ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել Ամանորյա շնորհավորական ուղերձով։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, իրավունքահեն ու արժեքահեն միջավայր, հավատ սեփական ուժերի ու ապագայի հանդեպ։ 2025 թվականը մարտահրավերներով լի, միևնույն ժամանակ` ձեռքբերումների տարի էր, որի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առաքելությունը մեր աշխատակազմի կողմից իրականացվել է մեծ նվիրումով և սկզբունքայնությամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ երախտագիտությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԻՊ աշխատակազմին՝ անշեղ նվիրումի, մասնագիտական պատասխանատվության և մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության համար։ Մեր հաստատությունը շարունակելու է իր գործունեությունը՝ հիմնված իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության անխախտելիության և հավասարության սկզբունքների վրա։ Մեր ջանքերը միտված են լինելու ոչ միայն խնդիրներին արձագանքմանը, այլև համակարգային խնդիրների կանխարգելմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը»,-նշված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն