ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․
«Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։
Հայաստանն ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։
Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը:
Ազատություն մեր երկրին։
Ազատություն մեր ժողովրդին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», – նշված է ՀՀ երրորդ նախագահի տարածած ուղերձում։