Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց

Դեկտեմբերի 30-ի ժամը 08։40-ից մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ը, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից։

ՓԾ ստորաբաժանումները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշինի» աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց և 49 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն