Չար տարվա փակում և բարի տարվա բացում. Բագրատ Սրբազանի մաղթանքը դատական նիստերի դահլիճից

Բագրատ Սրբազանը դատական նիստերի դահլիճից մաղթանք է հղել՝ Ամանորին ընդառաջ։

«Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում չար տարվա փակում և ԲԱՐԻ տարվա բացում ունենաք,

մեր երկրից չարիքը վերանա, մերժվի մեգը, ցրվի մառախուղը և թագավորի մեր Տիրոջ ամենակալ ձեռքը:

Առիթից օգտվելով ձեզ եմ փոխանցում Սուրբ Ծննդյան մաղթանքներն ու շնորհավորանքները մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր խաղաղության և հաղթանակի Թագավորի:

Իր Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ:

Ինչպես միշտ ասել եմ` մեր երազներն ու իղձերը ավելի մեծ են, քան մեր ժամանակավոր կյանքի օրերը:

Միշտ հիշեք` հաղթանակն այլընտրանք չունի…»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն