Մոմավառություն՝ Եռաբլուրում․ Ամանորի նախաշեմին տասնյակ քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցում | aravot.am

aravot.am

Այս պահին Եռաբլուրում տասնյակ քաղաքացիներ իրականացնում են մոմավառություն։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Կամավորական շարժում» ՀԿ-ի հետ համատեղ՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների ոգեկոչման և անմար հիշատակի համար կազմակերպված ավանդական մոմավառությանը մասնակցում են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։

Գառնիկ Դանիելյանը նշեց՝ պետք է շատ խոսենք, պատմենք մեր հերոսների մասին․ «Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղ ենք, պետություն ու պետականություն ունենք, կարևոր է, որ ամեն օր հիշենք, իրենց հերոսությունների մասին խոսենք, մատաղ սերնդին դաստիարակենք նրանց հերոսություններով»։

Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ նաև ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն են ՀՀ եկել Ֆրանսիայից և մարզաբնակ զոհված հերոսների ընտանիքների երեխաներին ամանորյա նվերներ են բաժանում․ «Պարտավոր ենք հերոսների ընտանիքներին նեցուկ կանգնել, աջակցել»։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ այսօր այցելել է նաև անազատության մեջ գտնվող սրբազաններին։

Ամբողջական նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն