Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու նպատակով․ ԲՏԱ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Starlink-ն ավելի քան 100 տերմինալ կնվիրի՝ ՀՀ հեռավոր համայնքների դպրոցներում ինտերնետ հասանելիությունը բարելավելու նպատակով։

Նախարար Հայրապետյանբ այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․

«2025 թվականը ԲՏԱ նախարարության համար նշանավորվեց մի շարք կարևոր նվաճումներով: Տարվա ձեռքբերումներից մեկը Starlink ծառայությունների պաշտոնական մեկնարկն էր Հայաստանում. թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ և որակյալ կապի ապահովմամբ, արագ և հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։

Այսօր հատկապես ուրախ եմ նշել, որ ամերիկյան ընկերության հետ արդյունավետ համագործակցության և երկխոսության շնորհիվ Starlink-ը Հայաստանի՝ հիմնականում հեռավոր և դժվար հասանելի համայնքներում գտնվող դպրոցներին ավելի քան 100 տերմինալ նվիրաբերելու որոշում է կայացրել: Այս նախաձեռնությունը զգալիորեն կբարելավի կապի ապահովումը, կնպաստի թվային ներառմանը և կապահովի առցանց կրթության հասանելիությունը հազարավոր աշակերտների համար։

Դե ինչ, թող որ անցնող տարվա ընթացքում մեր աշխատանքի արդյունքում գրանցած հաջողությունները լինեն այն ամուր հիմքը, որի վրա 2026-ին կկառուցենք նորանոր նվաճումներ մեր պետության համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն