Ամստերդամում Ամանորի գիշերն այրվել է 150-ամյա եկեղեցին | armenpress.am

armenpress.am: Ամանորի գիշերը ուժգին հրդեհը ոչնչացրել է Ամստերդամի կենտրոնում գտնվող Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին։ Այս մասին հայտնում է NL Times-ը։

Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 1-ի սահմաններում և արագորեն կլանել ամբողջ եկեղեցին։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է, որ հրդեհը չափազանց ուժեղ է եղել և ավերիչ ազդեցություն է ունեցել տեսարժան վայրի վրա։ Նա հավելել է, որ հիմնական մտահոգությունը տեղի բնակիչների անվտանգությունն ու նրանց տների պահպանումն է։

Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Այն մեկ դարից ավելի ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։ Վերջերս շենքն օգտագործվել է արարողակարգային միջոցառումների համար։ Լրատվամիջոցի տվյալներով՝ շինությունը վերականգնման ենթակա չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն