Ալիևը ամանորյա ուղերձում խոսել է բանակի սպառազինության համալրման մասին | azatutyun.am

azatutyun.am։ «Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», – Ամանորյա ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։

Պնդելով, թե Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմի, Ալիևը միաժամանակ ընդգծել է՝ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում, շատ երկրներ առաջնորդվում են «ուժն է ծնում իրավունք» կարգախոսով։

«Ամբողջ աշխարհում ընթանում է լայնածավալ զինման գործընթաց: Այս իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր ընտրությունը»,- ասել է Ալիևը, տեղեկացնելով`44-օրյա պատերազմից հետո Բաքուն շարունակել է բանակի արդիականացումը՝ համալրելով այն տեղական արտադրության ու դրսից ներկրված զենքերով ու սարքավորումներով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն