ԱՄՆ-ն կոչ է արել Պեկինին դադարեցնել ռազմական ճնշումը Թայվանի վրա | azatutyun.am

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Չինաստանի ռազմական ակտիվությունը Թայվանի և տարածաշրջանի այլ երկրների մոտակայքում «անհիմն կերպով ուժեղացնում է լարվածությունը»: Պետքարտուղարությունը կոչ է արել Պեկինին դադարեցնել ռազմական ճնշումը կղզու վրա:

Թայվանի նախագահ Լայ Չին-տեն իր հերթին հայտարարել է, որ կղզին վճռական է պաշտպանելու իր ինքնիշխանությունը և ամրապնդել իր պաշտպանությունը: Նա ամանորյա ելույթում հավելել է, որ միջազգային հանրությունը հետևում է, թե արդյոք Թայվանի ժողովուրդը վճռականություն կունենա՞ պաշտպանելու իրեն՝ շեշտելով պաշտպանական գնումների ավելացման անհրաժեշտությունը:

Նա ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել աջակցել Թայվանի պաշտպանական ծախսերը 40 միլիարդ դոլարով ավելացնելու իր ծրագրին:

Կղզու մոտ Չինաստանի երկօրյա վարժանքներից առաջ Թայվանի անվտանգության հիմնական աջակից Միացյալ Նահանգները հաստատել էր Թայպեյին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Ի պատասխան Չինաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Պեկինը «հուժկու կերպով կհակազդի» ամերիկյան զենքի խոշորածավալ վաճառքին՝ հավելելով, որ Թայվանի և Չինաստանի միավորմանը խոչընդոտելու ցանկացած փորձ «դատապարտված է ձախողման»։

Թայվանը մերժում է Չինաստանի՝ միավորման պահանջները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն