pastinfo.am։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշել են կառույցից։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ կալանավորված պաշտոնյաներից մեկը ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանն է։