Հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով․ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 14-18 աստիճանով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ նառատ ցիկլոնը հեռանում է, և երեկոյան ժամերից ՀՀ ողջ տարածքում տեղումները կդադարեն։

«Երեկոյան ժամերից եղանակը կսկսի պարզել, նաև Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 14-18 աստիճանով»,- ասել է նա։

Սուրենյանը հայտնել է նաև, որ ճանապարհներից սպասվում է մերկասառույց՝ հորդորելով վարորդներին զգույշ վարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն