Ուկրաինական ուժերը չեն հարվածել Խերսոնի շրջանի քաղաքացիական օբյեկտներին. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ | 1lurer.am

1lurer.am

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Խերսոնի շրջանում հյուրանոցին հարվածելուն ուկրաինական ուժերի մասնակցության մասին հայտարարությունները:

Գլխավոր շտաբի խոսնակը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցնում բացառապես «հակառակորդի ռազմական թիրախներին, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և այլ օրինական թիրախների՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»:

Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալով՝ Խերսոնի մարզի Խորլի գյուղի հյուրանոցի և սրճարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն