Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կմիջամտի, եթե Իրանը դաժանորեն ճնշի խաղաղ ցույցերը | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը սկսի կրակել և դաժանորեն սպանել խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները օգնության կհասնի:

Իրանում մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են, կան զոհեր և ձերբակալվածներ:

«Մենք պատրաստ ենք», – ասել է Թրամփը:

Հիշեցնենք` ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին Իրանում սկիզբ առած ցույցերը 5 օր է՝ չեն դադարում:

Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հունվարի 1-ին հաղորդել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով առնվազն յոթ զոհի և տասնյակ վիրավորների մասին:

Իրանական Tasnim-ի հաղորդմամբ՝ Թեհրանում առնվազն 30 մարդ է ձերբակալվել «հասարակական կարգը խախտելու համար»: Հաղորդվում է նաև այլ շրջաններում ձերբակալությունների մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն