«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են մի շարք բնակավայրեր․
Վայոց ձորի մարզում՝ գ. Ելփին, գ. Շաղափ, գ. Ողջաբերդ, գ. Վերին Կարմիրաղբյուր, գ. Գլաձոր, գ. Վերնաշեն, գ. Բերքանուշ, գ. Մալիշկա, ք. Եղեգնաձոր,
Կոտայքի մարզում՝ գ. Ջրվեժ, գ. Պտղնի, գ. Գառնի, գ. Զորավան, ք. Եղվարդ, գ. Նոր Արտամետ, գ. Մեղրահովիտ, գ. Տանձուտ, գ. Նոր Արտագերս
Տավուշի մարզում՝ գ. Նորաշեն, գ. Մովսես, ք. Բերդ, գ. Պառավաքար, գ. Վարագավան, գ. Կոթի, գ. Ոսկեվան, գ. Բարեկամավան, գ. Հաղարծին, գ. Հովք, գ. Գոշ, ք. Դիլիջան
Արարատի մարզում՝ ք. Մասիս, գ. Բաղրամյան (Արտաշատի շրջան), գ. Բուրաստան, գ. Դալար, ք. Արտաշատ, գ. Ազատավան, գ. Մրգավան, գ. Արաքսավան, գ. Դիմիտրով, գ. Սայաթ-Նովա, գ. Ջանֆիդա, գ. Փշատավան
Արագածոտնի մարզում՝ գ. Կաթնաղբյուր (Թալինի շրջան), գ. Աշնակ, գ. Վերին Սասնաշեն, գ. Դավթաշեն, գ. Սարալանջ (Նաիրիի շրջան), գ. Արագյուղ, գ. Բուժական,
Շիրակի մարզում՝ գ. Ախուրյան, գ. Կամո, գ. Շիրակամուտ, գ. Սարալանջ (Սպիտակի շրջան), գ. Մեծ Պարնի։
Վերոնշյալ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում:
Ինչպես նաև Այրում 35 կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված են հետևյալ հասցեները.
Լոռու մարզում՝ ք. Ախթալա, գ. Քարկոփ, գ. Ճոճկան, գ. Մեծ Այրում, գ․ Փոքր Այրում, գ. Շամլուղ, գ. Թեղուտ:
Այս պահին բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,- հայտնում է ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը: