Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, ասել է որ նրա միջամտությունը Իրանի ներքին գործերին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի ապակայունացմանը և կոչնչացնի Ամերիկայի շահերը։
«Ամերիկացի ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի իր զինվորների անվտանգությանը և իմանա, որ Թրամփն է սկսել այս ողջ արկածախնդրությունը»,- գրել էր նա X-ում։
Ավելի վաղ Թրամփը, անդրադառնալով Իրանում բողոքի ցույցերին, գրել է.
«Եթե Իրանը սկսի կրակել և դաժանորեն սպանել խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները օգնության կհասնի: Մենք պատրաստ ենք», – ասել է Թրամփը: