Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Միացյալ Նահանգները որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ:
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Միացյալ Նահանգների անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական խոստովանության արդյունքում Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաները և նրանց ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ցանկացած հնարավոր ամերիկյան արկածախնդրության։ Իմացեք, որ իրանցի ժողովուրդը միասնական է և վճռական՝ գործելու իր թշնամու դեմ», – գրել է Ղալիբաֆը իր X սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ Թրամփը, անդրադառնալով Իրանում բողոքի ցույցերին, գրել է.
«Եթե Իրանը սկսի կրակել և դաժանորեն սպանել խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները օգնության կհասնի: Մենք պատրաստ ենք», – ասել է Թրամփը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։