ՌԴ-ն ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ի տվյալները | factor.am

factor.am

Ռուսաստանը ԱՄՆ դեսպանատան պաշտպանության կցորդի գրասենյակի ներկայացուցչին է փոխանցել վերծանված երթուղային տվյալները և ուկրաինական անօդաչու սարքերից մեկի կառավարիչը, որը, ըստ Ռուսաստանի պնդումների, մասնակցել է Վլադիմիր Պուտինի Վալդայում գտնվող նստավայրի վրա հարձակմանը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը նաև հրապարակել է Ռուսաստանի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի և ԱՄՆ ռազմական կցորդի ներկայացուցչի հանդիպման տեսանյութը։

«Ես ձեզ հրավիրել եմ կարևոր հարցի շուրջ։ Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ` մենք գտել ենք այս հարձակումն իրականացրած անօդաչու թռչող սարքերի բեկորները։ Այս անօդաչու թռչող սարքերից մի քանիսի նավիգացիոն համակարգերը լավ պահպանված են և տեխնիկապես ամուր», – ասել է Կոստյուկովը։

Նրա խոսքով՝ վերահսկիչը և ռուսական կողմից արված կազմված վերահսկիչի նկարագրությունը փոխանցվում են Միացյալ Նահանգներին`«բոլոր հարցերը վերացնելու» և «ճշմարտության հաստատումը հեշտացնելու» նպատակով։

Շարունակութոյունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն