Այլևս մեղմություն չենք ցուցաբերի. Իրանի ազգային ոստիկանության հրամանատարությունը հայտարարություն է տարածել | pastinfo.am

pastinfo.am Իրանի ազգային ոստիկանության հրամանատարությունը (FARAJA) հայտարարություն է տարածել.

«Երկրի որոշ շրջաններում բողոքի ցույցերը դուրս են եկել խաղաղ փուլից և վերաճել են կազմակերպված և ավերիչ անկարգությունների։

Ոստիկանության շտաբների և ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումներն անընդունելի են։

Մենք այլևս մեղմություն չենք ցուցաբերի։ Ոստիկանության մեղմ դիրքորոշումն ուղղված էր խաղաղ ցուցարարներին, այլ ոչ թե անկարգություններ հրահրողներին, ահաբեկիչներին, անվտանգության խախտողներին, դիվերսանտներին և հասարակական կարգն ու անվտանգությունը խաթարել ցանկացող թշնամական տարրերին»,-ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն