1lurer.am Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի բարձրահարկ շենքին՝ հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:
Ըստ քաղաքապետի՝ տուժածների թիվը հասնում է 30-ի։
Փլատակներում կարող են մարդիկ լինել։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ շենքին հարվածել են երկու հրթիռով, դրանցից մեկը զգալիորեն վնասվել է։ Այժմ ընթանում է փրկարարական գործողություն, և ներգրավվում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները՝ հայտնել Է Ուկրաինայի նախագահը:
Մարզային դատախազության տվյալով՝ բարձրահարկ շենքին հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով: