Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել | factor.am

factor.am

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։ Քաղաքի հարավային հատվածում, որտեղ գտնվում է խոշոր ռազմական բազա, էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել է։

Associated Press-ի տվյալներով՝ քաղաքում լսվել է առնվազն յոթ պայթյուն։

Bloomberg-ը հաղորդում է, որ Կարակասի բնակիչները ևս հայտնում են պայթյունների մասին։  Նշվում է նաև, որ քաղաքի մի քանի հատվածներում լսվել են կրակոցներ։

Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում, իբր, երևում են Վենեսուելայի մայրաքաղաքի վրա ամերիկյան թռչող ուղղաթիռներ։ Այս տեղեկատվությունը, սակայն, չի հաստատվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն