ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայի տարածքին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է ցամաքային հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի տարածաշրջանում գործող թմրակարտելներին, այդ թվում՝ Վենեսուելայում գործողներին, որոնց նա անվանել է «թմրանյութային ահաբեկիչներ»։
Թրամփը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդել է, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոն ղեկավարում է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպություն, որի նպատակը ԱՄՆ-ն ապակայունացնելն է՝ այն թմրանյութերով հեղեղելու միջոցով։
Նշենք, որ Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից:
«Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի»,- նշել էր երկրի ԱԳՆ-ն: