ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարված է իրականացրել Վենեսուելայի և նրա առաջնորդ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով իր կնոջ հետ բռնվել և օդային ճանապարհով դուրս է բերվել երկրից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական կայքում։
Նա նշել է, որ գործողությունը իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։
Նշենք, որ Վենեսուելայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից: «Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի»,- նշել էր երկրի ԱԳՆ-ն:
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ի հետ զևույցում հաստատել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայի տարածքին: