«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ձյան ծածկի բարձրությունը:
Հունվարի 3-ի դրությամբ բարձրությունը կազմում է Շիրակում` 20-50սմ, Գեղարքունիքում` 6-17սմ ( Սեմյոնովկա՝ 62 սմ), Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` 153սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում` 40-70սմ, Կոտայքի լեռնային շրջաններում` 52-78սմ, Կոտայքի նախալեռներում` 30սմ, Լոռիում` 6-20սմ, Տավուշում` 9սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում` 78սմ, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 14սմ, Սյունիքի հովտային շրջաններում` 0.3-4սմ, Սյունիքի նախալեռնային շրջաններում` 10-18սմ, Արմավիրում` 4սմ, Արարատում` 1-6 սմ, Երևանում` 16-24 սմ:
Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն.
Շիրակում գրանցվել է -19…-27 °C (Աշոցքում -37 °C), Գեղարքունիքում` -11… -23 (Մասրիկում -26 °C), Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում` -19 °C, Արագածոտնի լեռնային շրջաններում` -26…-27 °C, Կոտայքի լեռնային շրջաններում` -16…-23 °C, Կոտայքի լնախալեռներում` -14 °C, Լոռիում` -16…-24 °C
(Տաշիրում -28 °C), Տավուշում` -9…-10 °C, Վայոց ձորի լեռնային շրջաններում` -16 °C, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` -10 °C, Սյունիքի հովտային շրջաններում` -1…-3 °C, Սյունիքի նախալեռնային շրջաններում` -6…-19 °C, Արմավիրում` -15 °C, Արարատում` -11…-13 °C, Երևանում` -13…-18 °C: