Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ կդիմադրի օտարերկրյա զորքերի ներկայությանը | civilnet.am

civilnet.am Վենեսուելան կդիմադրի օտարերկրյա զորքերի ներկայությանը։ Այս մասին հունվարի 3-ի տեսաուղերձում ասել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օդային ճանապարհով դուրս են բերվել։

Պադրինոն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից երկրի վրա վաղ առավոտյան հարձակումը հարվածել է քաղաքացիական բնակավայրերին և Վենեսուելան հավաքում է տեղեկատվություն զոհվածների և վիրավորների մասին։

«Նրանք հարձակվել են մեզ վրա, բայց չեն ենթարկեցնի մեզ»,- ասել է պաշտպանության նախարարը։

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գրանցվել են պայթյուններ, հարվածներ են հասցվել ռազմական և քաղաքացիական օբյեկտների։ Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են ռազմական ագրեսիայի մեջ և դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն