ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս | tert.am

tert.am ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Նա ասել է, որ միջադեպը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը։ Միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում։ Մենք կոչ ենք անում զսպվածության», – գրել է նա X-ում։

ԱՄՆ-ն չի տեղեկացրել իր ՆԱՏՕ-ի գործընկերներին Վենեսուելայի դեմ իր ռազմական ծրագրերի մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում գտնվող դիվանագիտական ​​աղբյուրը։

Այսօր առավոտյան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում լսելի են եղել ինքնաթիռների և այլ բարձր ձայներ, տեսանելի են եղել ծխի սյուներ: Կառավարությունից հայտնել են, որ հարձակումներ են եղել Կարակասում, Միրանդայում, Արագուայում: Նախագահ Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու և զորահավաքի կոչ անելու մասին:

ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայի տարածքին:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի տարածաշրջանում գործող թմրակարտելներին, այդ թվում՝ Վենեսուելայում գործողներին, որոնց նա անվանել է «թմրանյութային ահաբեկիչներ»։

Թրամփը առանց որևէ ապացույց ներկայացնելու պնդել է, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոն ղեկավարում է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպություն, «որի նպատակը ԱՄՆ-ն ապակայունացնելն է՝ այն թմրանյութերով հեղեղելու միջոցով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն