Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Կարակասի դեմ ԱՄՆ հարձակումները խորապես մտահոգիչ և դատապարտելի» է անվանել, իսկ «ագրեսիան արդարացնելու պատրվակները՝ անհիմն»։
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։
«Ստեղծված իրավիճակում, առաջին հերթին, կարևոր է կանխել հետագա սրումը և կենտրոնանալ երկխոսության միջոցով ելք գտնելու վրա։
Մենք կարծում ենք, որ բոլոր գործընկերները, որոնք կարող են դժգոհություններ ունենալ միմյանց նկատմամբ, պետք է լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այս հարցում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։