Մադուրոն և նրա կինը մեղադրվում են «թմրաահաբեկչական դավադրության» մեջ. ԱՄՆ գլխավոր դատախազ | news.am

news.am: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին ներկայացվել են մեղադրանքներ Նյու Յորքի Հարավային շրջանում։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

Նրա խոսքով՝ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել «թմրաահաբեկչության դավադրության, կոկաին ներմուծելու դավադրության, գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ ուղղված գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման դավադրության» համար։

«Նրանք շուտով կբախվեն ամերիկյան արդարադատության ցասման ողջ ծանրությանը՝ ամերիկյան հողի վրա, ամերիկյան դատարաններում։ Միացյալ Նահանգների, արդարադատության նախարարության անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ ամերիկյան ժողովրդի անունից պատասխանատվություն պահանջելու քաջության համար, և մեծ շնորհակալություն մեր քաջարի զինվորականներին, որոնք իրականացրին անհավանական և խիստ հաջողված առաքելություն՝ այս երկու ենթադրյալ միջազգային թմրավաճառներին բռնելու համար»,- նշել է ԱՄՆ գլխավոր դատախազը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն