Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի և Տաթև-Շինուհայր-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն