Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան. ՀԷՑ

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան։

Այս մասին հայտնում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը:

«Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։

Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի գ. Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի գ. Երանոս և ք. Մարտունու բնակավայրերում, ինչի արդյունքում այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ ցուցաբերած բարձր պատասխանատվության և այս տոնական օրերին առանց դադարի, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն