Վենեսուելայի գողացված նավթը պետք է վերադարձվի ԱՄՆ-ին. փոխնախագահ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակումից եւ նախագահ Մադուրոյի ձերբակալումից հետո հայտարարել է, թե «Վենեսուելայի գողացված նավթը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներին»։

«Նախագահը առաջարկել էր մի քանի ելքային տարբերակներ, բայց այս ողջ գործընթացում հստակ էր մի բան․ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը պետք է դադարեցվի, իսկ գողացված նավթը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներին», — գրել է Վենսը X սոցիալական հարթակում։ 

«Մադուրոն հերթական անձն է, ով համոզվեց, որ նախագահ Թրամփը նկատի ունի այն, ինչ ասում է»։

Արձագանքելով նրանց, ովքեր այսօր Վենեսուելայում ԱՄՆ գործողությունները որակել են որպես ապօրինի, Վենսը հայտարարել է․

«Մադուրոյի նկատմամբ Միացյալ Նահանգներում կան մի քանի մեղադրական եզրակացություններ նարկոտեռորիզմի համար։ Դուք չեք կարող խուսափել արդարադատությունից Միացյալ Նահանգներում իրականացված թմրանյութերի առևտրի համար միայն այն պատճառով, որ ապրում եք Կարակասում գտնվող պալատում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն