Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մերկասառույց

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Երևանում հունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 ատիճանով»,- ասվում է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն