Լավրովն ու Վենեսուելայի փոխնախագահը քննարկել են երկրում ստեղծված վիճակն ու հետագա քայլերը | pastinfo.am

pastinfo.am

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի  փոխնախագահ Դ.Ռոդրիգես Գոմեսի հետ:

«Ս. Վ. Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում:

Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը»,- hայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Կողմերը հանդես են եկել հետագա էսկալացիան թույլ չտալու և երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելու օգտին։

Զրույցի ընթացքում հայտարարվել է Ռուսաստանի և Վենեսուելայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն