Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել իշխանությունը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո հայտարարել է, որ վերջինս հեռացվել է պաշտոնից բանակցություններից հրաժարվելուց հետո և հավելել, որ ինքը կարգուկանոն կհաստատի երկրում ու ազատ կարձակի քաղբանտարկյալներին:

«Մենք պատրաստ ենք իրացնել մեր մանդատը և գալ իշխանության»,– ասվում է հայտարարության մեջ:

Մաչադոն գրում է, որ այսօր ընդդիմությունը պատրաստ է «վերադարձնել իշխանությունը», որը, նրա խոսքով, իրենցից գողացել էին 2024 թվականի ընտրություններում, երբ Մադուրոն նախագահ էր հայտարարվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն