Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատը շաբաթ օրը վճռել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի երկրի նախագահի պարտականությունները Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, որը ձերբակալվել էր շաբաթ վաղ առավոտյան ամերիկյան զորքերի գործողության ընթացքում, հայտնում է Reuters-ը։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնը՝ վարչական շարունակականությունն ապահովելու և ազգի ամբողջական պաշտպանությունն իրականացնելու նպատակով։
Ըստ որոշման, դատարանը կքննարկի այդ հարցը՝ հստակեցնելու համար այն իրավական շրջանակը, որը կապահովի պետության շարունակականությունը, կառավարական վարչակազմի գործունեությունը և ինքնիշխանության պաշտպանությունը՝ Հանրապետության նախագահի հարկադրական բացակայության պայմաններում։