Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցում է կիրակնօրյա պատարագի: Պատարագը մատուցում է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը։
Ստեփան Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել նախորդ տարվա հոկտեմբերին։
Ըստ Մայր Աթոռի՝ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը եւ այլն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ստեփան Ասատրյանին (մինչ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) կարգալույծ հռչակելու Մայր Աթոռի որոշմանը՝ նշել էր, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս խախտել է կանոնագիրքը, որի հիման վրա կարգալույծ է հռչակվել քահանան: Փաշինյանի խոսքով, «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն, Գարեգին Բ-ն չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը, և «այդ փաստի բերումով կարգալույծ է»:
Հետագայում Փաշինյանը մի քանի անգամ մասնակցել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի ձեռամբ մատուցվող պատարագներին։