Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածել են ԻԳԻԼ-ի ստորգետնյա զինապահեստին | news.am

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon ինքնաթիռները միացել են ֆրանսիական ավիացիային և համատեղ հարված հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա զինապահեստին, հայտնել է BBC News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հետախուզությամբ ճշտված օբյեկտը, ենթադրաբար, նախատեսված էր զենքի և պայթուցիկ նյութերի պահեստավորման համար և գտնվում էր լեռներում՝ Պալմիրայից հյուսիս՝ Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող հնագույն քաղաքի մոտ։

«Մեր ինքնաթիռները կիրառել են կառավարվող Paveway IV ռումբեր՝ օբյեկտին տանող մի շարք թունելներին հարվածելու համար… նախնական տեղեկություններով, նպատակը հաջողությամբ խոցվել է»,— հայտնել են գերատեսչությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն